Բժիշկները հեռացրել են դեռ չծնված երեխայի բերանի ուռուցքը
Աշխարհ
ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Jackson Memorial հիվանդանոցի բժիշկները աննախադեպ վիրահատություն են իրականցրել՝ հեռացնելով դեռևս չծնված երեխայի բերանի խոռոչի ուռուցքը:
Մեկ ժամանոց վիրահատությունն իրականցվել է լազերային տեխնոլոգիայով, իսկ հղիության 20-րդ շաբաթում գտնվող ապագա մայրը՝ Թամի Գոնսալեսը, տեղային անզգայացման շնորհիվ հնարավորություն է ունեցել հետևելու ողջ գործընթացին:
«Դա ուղղակի ապշեցուցիչ էր. ես պարզ տեսնում էի, թե ինչպես է լուցկու տուփի մեծությամբ գունդը պոկվում երեխայի դեմքից և աստիճանաբար անհետանում»,- ասել է մայրը:
Թեև վիրահատությունն իրականցվել է 2010թ.-ի մայիսին, այս մասին հայտնի է դարձել միայն վերջերս, քանի որ բժիշկները ստիպված էին սպասել, մինչև իրականացված վիրահատության վերաբերյալ հոդվածը տպագրվեր ամերիկյան Journal of Obstetrics & Gynaecology ամսագրում:
Ներկայումս, երեխան 2 տարեկան է և առողջական որևէ խնդիր չունի: Այս հիվանդությունն ի հայտ է գալիս 100 հազար սաղմերից 1-ի մոտ և հաճախ, արյունահոսություն առաջացնելով, դառնում է երեխայի մահվան պատճառ:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ