Առողջապահական մրցանակաբաշխության արդյունքների ամփոփում
Հասարակություն
Երեկ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Տարվա լավագույն բուժհիմնարկ և Տարվա լավագույն բժիշկ առողջապահական մրցանակաբաշխությունը, որի կազմակերպիչն էր «Համազգային վստահություն» կազմակերպությունը:
Հաղթողը որոշվել էր համաժողովրդական քվեարկության և փորձագիտական գնահատման արդյունքներով:
Ըստ գնահատման արդյունքների՝ տարվա բուժհիմնարկ և տարվա բժիշկ անվանակարգերում հաղթող ճանաչվեցին՝
1. Սերգեյ Մալայանի անվան Ակնաբուժական Կենտրոն, Հայաստանի գլխավոր ակնաբույժ Ալեքսանդր Մալայան
2. Հայաստանում պլաստիկ վիրաբուժության ավանդույթների լավագույն տարածող միջազգային ասպարեզում՝ լավագույն բժիշկ պլաստիկ վիրաբույժ Հայկ Բաբայան, «Էրեբունի» բժշկական կենտրոն
3. Հոգեբուժության բնագավառում միջազգային չափանիշներին համապատասխանելու համար՝ հոգեբուժական կլինիկայի ղեկավար Անաիդա Ղևոնդյան
4. Հայաստանում կանանց առողջության պահպանման համար՝ Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոն, տնօրեն Խաչանուշ Հակոբյան
5. Վիրաբուժության մեջ նորագույն տեխնոլոգիաների լավագույն գիտակ և կիրառող՝ Էրեբունի բժշկական կենտրոնի Ընդհանուր և լաբորոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքի վարիչ Յուրի Հարությունյան
6. Հայաստանում վերարտադրողական բժշկության զարգացման և գիտական ներդրումների համար՝ մանկաբարձ-գինեկոլոգ , «Մարդու պտղաբերության կենտրոն»-ի տնօրեն Էդուարդ Համբարձումյան
7. Հայաստանում էսթետիկ բժշկության և կոսմետոլոգիայի մակարդակի ապահովվում՝ «Հելիոս» էսթետիկ ԲԿ, Հելեն Ազարյան
8. Ալֆա Բիոտեկ իմպլանտացիոն համակարգի զարգացման գործում՝ բժիշկ իմպլանտոլոգ Թորգոմ Դաշտոյան
9. Հատուկ մրցանակ Հայաստանում բժշկության զարգացման գործում ունեցած մեծ ծառայությունների համար՝ բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Զոհրաբյան
10. Միջազգային չափանիշների հաստատում նյարդաբանության ասպարեզում՝ Երևանի պետական բժշկական համալսարանի նյարդաբանության ամբիոնի վարիչ Հովհաննես Մանվելյան
11. Լավագույն ախտորոշման կենտրոն՝«Դիագնոտիկա» ԲԿ Սարո Ծատուրյան
12. Ստոմատոլոգիայի բնագավառում լավագույն բուժհիմնարկ՝ «Մեդեսի» ստոմատոլոգիական կլինիկա, Մհեր Մկրտումյան
13. Հայաստանում ուրոլոգիայի զարգացման և միջազգային ճանաչման համար՝ տարվա բժիշկ ՀՀ ԱՆ գլխավոր ուրոլոգ Արմեն Մուրադյան
14. Բժշկական սարքավորումների լավագույն գիտակ և ներկրող՝ «Մեդիտեք» ընկերություն Անուշավան և Սամվել Խաչատրյաններ
15. Լավագույն մարզային բուժկազմակերպիչ՝ Ռոբերտ Սահակյան
16. Հայաստանում ՁԻԱՀ-ի արդյունավետ կանխարգելման գործունեություն ծավալելու համար՝ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն Սամվել Գրիգորյան
17. Լավագույն ընտանեկան բժիշկ՝ Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Սամվել Հովհաննիսյան
18. Լավագույն դաշտային բժիշկ՝ Սամվել Սահակյան,Վանաձորի ԲԿ
19. Գյուղական լավագույն բժիշկ՝ Հայկ Մուրադյան, Ախուրյանի ԲԿ
20. Հայաստանում անձավաբուժության և բնաբուժության մեթոդների ներդրում բժշկության մեջ՝ ՀՀ գլխավոր թոքաբան, վաստակավոր բժիշկ Անդրանիկ Ոսկանյան
21. Հատուկ շնչառական տեխնիկաների և ֆիզիկական վարծությունների մեթոդների կիրառումը Հայաստանում՝ «Աերոֆլեքս» Ֆիզիկական կատարելագործման և շնչառական մարմնամարզության կենտրոն, Արմինե Գրիգորյան
22. Հայստանում և սփյուռքում առողջապահական գիտելիքների քարոզչության համար՝ դեղագետ, բազմաթիվ առողջապահական հաղորդումների հեղինակ Դավիթ Պետրոսյան


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը