ԼՂՀ-ի դեպքում գործ ունենք մարզային կարգավիճակ ունեցող միավորի հետ. Արմեն Աղայան
Արցախ
Ինչքան էլ շարունակենք խաղալ այն թատրոնը, թե ԼՂՀ-ն առանձին պետություն է, գործ ունենք մարզային կարգավիճակ ունեցող միավորի հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց քաղաքագետ Արմեն Աղայանը:
«Արցախը Հայաստանի մի մասն է, որն անկախացել է Ադրբեջանից, այլ ոչ՝ Հայաստանից: Արցախի հասարակությունն այդ ընտրություններին նայել է որպես միջոցառման, ոչ թե քաղաքական պրոցեսի կամ իշխանափոխության: Նախորդ տարիներին միասնական թեկնածու առաջադրելու միջոցառումներ էին տեղի ունենում, այս անգամ նման միջոցառումների կարիք չկա»,- նշեց քաղաքագետը:
Նրա խոսքով՝ Արցախի ընտրությունների դեպքում մեկ այլ երևույթ էլ է նկատվում՝ ժողովրդավարություն ցուցադրելը:
«Պետք է ներկայացնեն որպես ժողովրդավարական երկիր: Սա գաղտնիք չէ: Հատկապես բանակցային դիրքերը բարելավելու նպատակով մեծ ցանկություն կա Արցախն Ադրբեջանից ավելի ժողովրդավար ներկայացնել»,- ասաց Աղայանը՝ հավելելով, որ կա Արցախում բնակվող 100,000 հայաստանցիների իրավունքի ոտնահարման փաստ, քանի որ Արցախի բնակչությունը զրկված է Հայաստաի իշխանություներին ընտրելու իր սահմանադրական իրավունքից:
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն էլ կարծում է, որ պետք է զերծ մնալ նմանատիպ որակումներից, և Արցախում տեղի ունեցող ընտրական գորընթացներին վերաբերող հայտարարություններում հարկավոր է լինել զգույշ:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան