Արցախը բանակցությունների կողմ երբեք չի դառնա. Արմեն Աղայան
Արցախ
Արցախը բանակցությունների կողմ երբեք չի դառնա: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, պատասխանելով Լուրեր.com-ի հարցին, նման կարծիք հայտնեց քաղաքագետ Արմեն Աղայանը:
«Դա կախված է այն հանգամանիքից, որ մնացած բոլոր միջնորդների, դիտորդների համար Արցախը որպես առանձին սուբյեկտ գոյություն չի ունեցել:
Արցախը երբեք բանակցային կողմ չի դառնա ու դրա հետ ինչ-որ հույսներ պետք չէ փայփայել: Բանակցությունները հայ-ադրբեջանական են»,- հայտարարեց Աղայանը:
Մեր հարցին, թե կարո՞ղ ենք ասել, որ ընդդիմություն Արցախում ձևավորվել է, քաղաքագետը պատասխանեց, որ այնտեղ ընդդիմություն չի ձևավորվել և դժվար ձևավորվի, քանի որ այնտեղ առանձին քաղաքական դաշտ գոյություն չունի ու ինչ էլ ձևավորվի, լինելու է պաշտոնական Երևանի սրտով: Խոսելով ընդդիմադիր համարվող թեկնածու Վիտալի Բալասանյանի մոտեցումների մասին՝ քաղաքագետը նշեց, որ դրանց դրական է վերաբերվում:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան