Հեռուստատեսությունը չի կարող առանց սերիալների լինել. Ժիրայր Դադասյան
Մեդիա
ՀՌԱՀ փոխնախագահ Ժիրայր Դադասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց.
- Այն հաղորդումները, որտեղ դաժանության, էրոտիկ տեսարաններ են, պետք է ցույց տան 24։00-ից մինչ առավոտյան 6-ն ընկած ժամանակահատվածում։
Մենք սահմանեցինք չափորոշիչներ, սակայն օրենքի փոփոխության հետևանքով, ցավոք սրտի, չափորոշիչները սկսեցին չգործել։ Այժմ ԱԺ-ն պետք է նոր չափորոշիչներ սահմանի։ Ես կարծում եմ, որ հեռուստատեսությունները պետք է գնան ինքնակառավարման ուղղությամբ։ Այսինքն ոչ թե չափորոշիչների, արգելակների միջոցով ձևավորվեն, այլ՝ ինքնակարգավորման։ Ուզում եմ ասել, որ սերիալը հեռուստատեսային կարևորագույն ժանրերից մեկն է, և հեռուստատեսությունը չի կարող լինել առանց սերիալների։
Ուրիշ խնդիր է, թե դրանք ինչ բովանդակություն ունեն, ինչ որակի են և ինչ են քարոզում։ Խոսել սերիալները արգելելու և դրանք եթերից հանելու մասին, առնվազն չիմացության արդյունք է։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ