Մալայզիան Թայլանդին է հանձնել իրանցի ահաբեկչին
Աշխարհ
Մալայզիայի դատարանը իրանցի ահաբեկիչ Մասուդ Սեդահաթզադեհային Թայլանդին հանձնելու որոշում է կայացրել։ Մասուդը մեղադրվում է փետրվարին Բանգկոկում իրականացված ահաբեկչություններում մասնակցություն ունենալու մեջ։
Իրանցի ահաբեկչին հանձնելու վճիռ է կայացրած դատարանը նրան անվանել է «փախստական հանցագործ, հաղորդում է BBC-ն։
Թայլանդի ներքին գործերի նախարարությունը Սեդահաթզադեհային հանձնելու պահանջ է ներկայացրել, թեև երկու երկրների միջև արտահանձնման վերաբերյալ պայմանագիր գոյություն չունի։
Իրանցի ահաբեկիչը ձերբակալվել է Կուալա–Լումպուրի օդանավակայանում փետրվարի 14–ին՝ Բանգկոկում իրականացված պայթյունների հարջորդ օրը։
Ըստ ոստիկանության, ահաբեկչի թիրախը եղել են իսրայելցի դիվանագետները։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ