ՀՀ Սփյուռքի նախարարությունը Վրաստանում
Գիտություն և Մշակույթ
ՀՀ Սփյուռքի նախարարության աշխատակիցները պաշտոնական հանդիպումներ ունեցան Թբիլիսիի «Հայարտուն» մշակութային կենտրոնում՝ տեղի հայության հետ։
Նոյեմբերի 17–ին այնտեղ էին ժամանել Սփյուռքի նախարարի գլխավոր խորհրդական Ստեփան Պետրոսյանը, Կովկասի բաժնի պետ Տարոն Շավոյանը, ՊՈԱԿՍ–ի տնօրեն Դավիթ Հովսեփյանը։ Նրանք հանդիպեցին երկրի երևելիների հետ, քննարկեցին հետագա ծրագրերը, «Հայարտանը» նվիրեցին համակարգիչներ և այլ տեխնիկական միջոցներ։
Հանդիպման շրջանակներում քննարկվեցին Վրաստանի հայկական դպրոցների, հայերենի ժամերի կրճատման, Թբիլիսիի մանկավարժական համալսարանում հայ–վրացական մասնաճյուղի բացման և այլ հարցեր։ «Հայարտանը» հանդիպեցին տեղի երիտասարդ կազմակերպությունների ներկայացուցիչների և ուսանողների հետ։ Երկու օր անց՝ նոյեմբերի 19–ին, մեկնեցին Ջավախք և հադիպում ունեցան հայաշատ շրջանների բնակիչների հետ։ Նշենք նաև, որ ՀՀ Սփյուռքի նախարարության պատվիրակությունն արդեն Երևանում է։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում