Թմրամիջոցն ի՞նչ է. Վարդան Ասլանյանը բլեֆ է արել (տեսանյութ)
ԱՄՆ
Կալիֆոռնիայի 29-ամյա բնակիչ Վարդան Ասլանյանը, որին մոտ 1 ժամ ոստիկանությանը հետապնդել է ուղղաթիռով և ոստիկանական մեքենաներով, ձերբակալվելուց հետո հայտնել է, թե «պարզապես ցանկանում էր սուր զգացողություններ ունենալ»։ Վերջինս թմրանյութերի վերաբերյալ ոստիկանության հարցին զարմացած պատասխանել է՝ «Թմրամիջոցն ի՞նչ է» (What is drugs???)։
Վարդան Ասլանյանը ոստիկանների հետապնդումից խուսափելու համար ավտոմեքենան վարել է ավելի քան 160 կմ/ժ արագությամբ։ Փախուստի ընթացքում նա մայրուղու վրա հարվածել է Mercedes-Benz մակնիշի մեքենայի, որում գտնվող անչափահաս երեխան մոր հետ միասին, բարեբախտաբար, չեն վնասվել։ Ձերբակալության պահին, ամերիկահայ «արկածախնդիրը» տեսախցիկի առջև մի քանի անգամ կրկնել է՝ «Ես Վարդան Ասլանյանն եմ, ես բլեֆ եմ արել»։
Ոստիկանության հարցին՝ արդյոք նա թմրամիջոց օգտագործե՞լ է, Ասլանյանի «Թմրամիջոցն ի՞նչ է» պատասխանը դարձել է համացանցում ամենաշատ օգտագործվող արտահայտությունը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)