Լուծումը նոր մաքսային անցակետի կառուցումն է
Հասարակություն
Երեկ Lurer.com-ը անդրադարձել էր քաղաքացիների բողոքներին։ Վերջիններս պնդում էին, որ Բագրատաշենի մաքսակետում մաքսատան ծառայողներն առանց պատճառի խցանում են առաջացրել:
Lurer.com-ը զրուցեց սահմանապահ զորքերի գրասենյակի աշխատակցի հետ, ով պարզաբանեց, թե չի կարելի համեմատել վրացական ու հայկական կողմերի շինությունների մեծություններն ու հնարավորությունները, քանի որ Վրաստանի մաքսային անցակետն ավելի մեծ է և ունի մեծ թվով մարդկանց սպասարկելու հնարավորություն, իսկ հայկական անցակետը չունի նման հնարավորություններ, այդ պատճառով էլ հայկական կողմում պարբերաբար խցանումներ են առաջանում։ Լուծումը կլինի միայն Կառավարության կողմից նոր մաքսային անցակետ կառուցելու մասին որոշումը։
Այն հարցին, թե ինչո՞ւ վրացական կողմում մարդիկ չեն իջնում ավտոմեքենաներից, իսկ հայկական կողմում՝ հակառակը, նա պատասխանեց, որ դա պարզապես գործելաոճ է։
Անդրադառնալով նաև քաղաքացիների կողմից մաքսային անցակետի աշխատանկիցների կողմից կոպիտ վերաբերմունքի մասին բողոքներին՝ զրուցակիցն անընդունելի համարեց նման վարքագիծը և խոստացավ բողոքն անձամբ ներկայացնել պատասխանատու անձանց։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը