Ոչ թե Առողջապահության նախարարության թեժ գիծ, այլ բժիշկների պաշտպանության կենտրոն
Հասարակություն
Օրեր առաջ Lurer.com-ն անդրադարձել էր մի միջադեպի, երբ պոլիկլինիկայում հրաժարվել էին դատաբժշկի ուղեգրով օտարերկյա քաղաքացուն անվճար ռենտգեն հետազոտություն կատարել՝ պահանջելով նույնիսկ կրկնակի գումար։ Նշենք, որ Lurer.com-ը բազմիցս ահազանգել է Առողջապահության նախարարություն թեժ գիծ, ներկայացրել իրադրությունը՝ խնդրելով քայլեր ձեռնարկել հանցավոր դրամաշորթություն իրականացնող բժիշկների նկատմամբ, սակայն մեր բոլոր ջանքերն ապարդյուն էին:
Առողջապահական ոլորտում գործող սահմանված կարգերից ու նորմերից բաձարձակապես անտեղյակ աշխատակիցը ցանկություն չունեցավ պարզելու հանգամանքները և ամեն կերպ փորձեց փախուստ տալ։ Թվում էր՝ ոչ թե զանգահարել էինք Առողջապահության նախարարության թեժ գիծ, այլ բժիշկների պաշտպանության կենտրոն։
Դատաբժիշկ Խաչիկյանը, իմանալով եղելությունը, հաստատել է ուղեգրի անվճար լինելու փաստը և հիվանդին ուղեգրել Շենգավիթի հինանդանոց, ուր նրան արտահերթ սպասարկել են՝ անցկացնելով անվճար ռենտգեն հետազոտություն։ Հիվանդը զարմացել էր հիվանդանոցի աշխատակիցների հոգատար վերաբերմունքից, քանի որ մինչև այն բախվել էր պոլիկլինիկայի աշխատակիցների կոպիտ ու անմարդկային վերաբերմունքին։
Սակայն դեռևս զարմանալի է մնում մի հանգամանք, թե ինչպե՞ս է Առողջապահության նախարարությունը աչք փակում բժիշկների կողմից պաշտոնի չարաշահումների և ապօրինի գործողությունների վրա և, պատժելու փոխարեն, սատարում։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը