Ադրբեջանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին հորդորում է լքել Սիրիան
Մերձավոր Արևելք
Ադրբեջանը Սիրիայում գտնվող իր քաղաքացիներին հորդորել է լքել Սիրիան, հաղորդում է 1news.az–ը։
Սիրիայում Ադրբեջանի դեսպանատունը հայտնել է, որ հունիսի 15-ի տվյալներով՝ Դամասկոսում Ադրբեջանի դեսպանատանը գրանցվել են այդ երկրում բնակվող շուրջ 60 ադրբեջանցիներ: Այդ մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամլո քարտուղար Էլման Աբդուլաևը:
Նրա խոսքով, դեսպանատունն իր քաղաքացիներին հորդորում է լքել Սիրիան:
Հիշեցնենք, որ ավելի քան մեկ տարի է՝ Սիրիայում չեն դադարում նախագահ Բաշար Ասադի ռեժիմի դեմ ընդդիմության բողոքի ցույցերը, որոնք պահանջում են Ասադի հրաժարականը։ Սիրիայում ստեղծված քաղաքական ճգնաժամի պատճառով բազմաթիվ երկրներ Սիրիայում գտնվող իրենց քաղաքացիներին հորդորում են լքել Սիրիայի տարածքը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ