Սիրիայի բանակի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ փախչել են Թուրքիա
Մերձավոր Արևելք
«Սիրիական բանակի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ՝ գեներալ, երկու գնդապետ, երկու մայոր և 30 սպա, փախչել են Թուրքիա»-, հաղորդում է Hurriyet Daily News–ը։
Բարձրաստիճան զինվորականները եղել են 200 հոգանոց խմբի կազմում, որոնք այս գիշեր Սիրիա–Թուրքիա սահմանը հատել են և անցել Թուրքիայի Հաթայ նահանգ։
Սիրիայում 2011 թ.-ի մարտից սկսված՝ հակակառավարական բողոքի ցույցերի ընթացքում Սիրիա–Թուրքիա սահմանը հատել է ավելի, քան 33 հազար սիրիացի։
Թուրքիայի իշխանությունը բացահայտ պաշտպանում է Սիրիայի ընդդիմությանը։ Երկու երկրների միջև հարաբերությունները ավելի սրվեցին այն բանից հետո, երբ Սիրիայի օդուժը վերացրեց թուրքական բանակի F-4 Phantom կործանիչը։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել