Կանխվել է ապօրինի շինարարությունը
Հասարակություն
ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում այսօր Երևանի Սայաթ-Նովա 15 շենքի բնակիչներից ահազանգ էր ստացվել, որ շենքի նկուղում իրականացվում են շինարարական աշխատանքներ, որոնք սպառնում են շենքի սեյսմակայունությանը:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՃԿԿ օպերատիվ խումբը, փրկարար ծառայության և ՍՊԱԾ գործակալության մասնագետներ:
Տեղում պարզելով շինարարական աշխատանքների թույլտվության բացակայությունը՝ ԱԻՆ աշխատակիցներն արգելել են հետագա աշխատանքների իրականացումը:
Դեպքի վայրում ուսումնասիրություն կատարած ԱԻՆ աշխատանքային խմբի մասնագետների կարծիքով՝ ներկայում պահին շենքին վտանգ չի սպառնում:
Ինչպես դեպքի վայրից հաղորդեց ՓԾ տարերային աղետների բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Արթուր Մուրադյանը, նկուղում շինարարական աշխատանքները դադարեցվել են՝ մինչև փրկարար ծառայության և ՍՊԱԾ կողմից տրվի մասնագիտական եզրակացություն' սեյսմիկ անվտանգության տեսանկյունից տվյալ վայրում շինարարական աշխատանքներ իրականացնելու համար:
Միևնույն ժամանակ միջոցներ են ձեռնարկվում ճշտելու, թե ով և ինչ չափով է թույլատրել տվյալ վայրում շինարարական աշխատանքների իրականացումը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը