Euronews. Եգիպտոսի կառավարությունը հրաժարական տվեց
Աշխարհ
Իսամա Շարաֆի ղեկավարած Եգիպտոսի կառավարությունը հայտարարել է, որ պատրաստվում է հրաժարական տալ։ Այս հայտարարությունը ներկայացվել է երկրի Զինված ուժերի Գերագույն խորհրդի կողմից, որը կառավարում է երկիրը Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի ռեժիմի տապալումից հետո։
Եգիպտոսի կառավարությունը տեղի տվեց վերջին երեք օրերին Կահիրեում սկսված բողոքի զանգվածային ցույցերին։ Ցուցարարները ռազմական իշխանությունից պահանջում են անցկացնել ազատ ընտրություններ և իշխանությունը փոխանցել քաղաքացիական կառավարությանը։ Անվտանգության ուժերը զանգվածային բողոքի ակցիաները ճնշելու համար օգտագործել են մահակներ, արցունքաբեր գազ եւ ռետինե փամփուշտներ։ Զոհվածների թիվը հասնում է մի քանի տասնյակի, իսկ վիրավորների թիվը՝ երկու հազարի։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ