Երիտասարդը նետվել է Էյֆելյան աշտարակից
Հասարակություն
Անհայտ երիտասարդը երեկ երեկոյան ինքնասպանություն է գործել՝ նետվելով Էյֆելյան աշտարակից։ Ոստիկանության աշխատակիցները, նկատելով երիատասարդին, անմիջապես էվակուացրել են ներքևում գտնվող զբոսաշրջիկներին։ Դեպքի վայր են ժամանել փրկարար ծառայության աշխատակիցները և փորձել կանգնեցնել երիտասարդին։ Սակայն փրկարարներին այդպես էլ չի հաջողվել փրկել նրա կյանքը։
«Ոստիկանների խոսքերով՝ նա ցատկել է 125մ-ից, և բժիշկներն անմիջապես մահ են գրանցել։ Այժմ ոստիկանները փորձում են բացահայտել երիտասարդի ինքնությունը։ Ականատեսների փոխանցմամբ՝ տղան իր հետ ունեցել է ուսապարկ և խոսել է անգլերեն»,-հաղորդում է ИТАР-ТАСС-ը։
Էֆելյան աշտարակի կառուցումից ի վեր շուրջ 370 մարդ է մահացել՝ ընկնելով և ինքնասպան լինելով։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը