Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային
Հայաստան
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:
Զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ նախորդ նստաշրջանում կայացրած որոշումների կատարման ընթացքը և առաջիկա նստաշրջանին վերաբերող հարցեր:
Նիկոլայ Բորդյուժան ՀՀ նախագահին զեկուցել է նաև 2012թ. աշնանը Հայաստանում անցկացվելիք ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի զորավարժությունների նախապատրաստական աշխատանքների մասին:


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար