Ջուլիա Ռոբերթսը հեքիաթում
ԱՄՆ
Ինչպես տեղեկացնում է http://www.novostishoubiznesa.ru կայքը Ջուլիա Ռոբերթսը նկարահանվում է «Սպիտակաձյունիկը» ֆիլմում, որտեղ խաղում է «Սառցե թագուհու» դերը: Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2012 թվականին: Ֆիլմի նկարահանումներից հետո Ջուլիան մեկնելու է Թաիլանդ հանգստի:
«Սպիտակաձյունիկը» Գրիմ եղբայրների գրած հեքիաթն է, որն էլ որոշել են էկրանիզացնել նոր մոտեցմամբ: ՖԻլմի ռեժիսորը ծագմամբ հնդիկ Տարսեմ Սինգհն է: Նրա դեբյուտը եղավ «Վանդակ» ֆիլմը՝ Ջենիֆեր Լոպեսի մասնակցությամբ: Այս տարվա նոյեմբերին հանդիսատեսին կներկայացվի նրա «Աստվածների պայքարը. անմահները» ֆիլմը, որտեղ Հիպերիոն արքայի դերը կատարել է Միկի Ռուրկը:
«Սպիտակաձյունիկը» ֆենթըզի ժանրի ֆիլմ է: Գլխավոր դերում խաղում է 22-ամյա Լիլի Կոլինզը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)