Ստամբուլում հայկական եկեղեցին վանդալների թիրախում է հայտնվել
Թուրքիա
Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում գտնվող հայկական Սուրբ Թագավոր եկեղեցու նկատմամբ անհայտ անձինք ապրիլի 29-ի գիշերը վանդալիզմ են իրականացրել:
Սոցիալական ցանցերում հայտնված լուսանկարներում երևում է, որ հայկական եկեղեցին շրջապատող պատի վրա հայտնվել է թուրքերեն գրություն «Այս հայրենիքը մերն է» բովանդակությամբ: Բացի այդ, եկեղեցու բակ տանող դարպասների մոտ մեծ քանակությամբ աղբ է թափվել:
Սոցցանցերի օգտատերերը կատարվածը որակել են որպես «ֆաշիզմ»՝ հորդորելով հայտնել ու պատժել վանդալիզմի հեղինակներին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)