Երկու ոստիկան է սպանվել Մեխիկոյի օդանավակայանում
Աշխարհ
Երկու ոստիկան է սպանվել, ևս մեկը՝ վիրավորվել՝ Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյի միջազգային օդանավակայանում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով։ Այս մասին տեղեկացնում է BBC-ն։
Ինչպես հայտարարել է օդանավակայանի մամլո քարտուղարը, կրակոցները սկսվել են երկրորդ տրանսպորտային հանգույցում, որտեղ տեղակայված են ռեստորանները։ Միջադեպի պատճառները դեռ հայտնի չեն։
Ոստիկանությունը շրջափակել է դեպքի վայրը։ Ժամանման և մեկնման ժամանակացույցերը չեն խախտվել։
Նշենք որ, Մեքսիկայում վերջին 5 տարիների ընթացքում նարկոմաֆիայի գործունեության հետևանքով բռնությունների զոհ են դարձել շուրջ 50 հազար մարդ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ