Թունիսի դատարանը մերժել է «Մերկ Մուհամեդի» հեղինակի հայցը
Աշխարհ
Թունիսի դատարանը իրավաչափ է համարել Մուհամեդ մարգարեի՝ համացանցում տեղադրված ծաղրանկարներից մեկի հեղինակ Ջաբեուր Մեջրիի նկատմամբ ավելի վաղ կայացված դատավճիռը՝ նրան 7 տարով ազատազրկելու վերաբերյալ:
Մերկ մարգարեի նկարները տեղադրվել են Մեջրիի և նրա ընկերոջ՝ Գազի Բեջիի ֆեյսբուքյան էջերում այս տարվա մարտին, ինչից հետո նրանց մեղադրանք է ներկայացվել:
Բեջին դատապարտվել է հեռակա կարգով, քանի որ, որոշ տեղեկությունների համաձայն, նա թաքնվել է Եվրոպայում:
Human Rights Watch կազմակերպության իրավապաշտպանները հանդես են եկել դատավճռի քննադատությամբ և իրենց մտահոգությունն են հայտնել այդ կապակցությամբ:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ