Մումբայում ահաբեկչության իրականացման գլխավոր կասկածյալը ձերբակալվել է
Աշխարհ
Հնդկաստանի ոստիկանությունը ձերբակալել է 2008-ին Մումբայ քաղաքում իրականացված ահաբեկչությունների կազմակերպիչներից մեկին, հաղորդում է Press Trust-ը։
Սայեդ Զաբիուդին համարվում է «Lashkar-e-Taiba» ահաբեկչական խմբավորման անդամ, որը մի քանի խոշոր ահաբեկչություններ է իրականացրել Մումբայում։
Կասկածյալին ձերբակալել են այն պահին, երբ նա ժամանել է Հնդկաստան։ Ըստ Հնդկաստանի ոստիկանության՝ Զաբիուդին ահաբեկչության ժամանակ Պակիստանից հրահանգներ է տվել իր ենթականերին: Հետևելով հրահանգներին՝ ահաբեկիչները հարձակումներ են գործել Մումբայի շքեղ հյուրանոցների, հրեական կենտրոնի և տեղի ավտոբուսի պարկի վրա։
Նշենք նաև, որ ԱՄՆ կառավարությունը 10 միլիոն դոլար պարգևավճար էր խոստացել «Lashkar-e-Taiba» ահաբեկչական խմբավոҀման մասին կարևոր տեղեկություն տրամադրողին։
Հիշեցնենք, որ 2008–ին Մումբայում իրականացրած ահաբեկչության պատճառով զոհվել էր 166 մարդ:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ