Ուգանդայում սողանքի հետևանքով 18 մարդ է զոհվել. Կարմիր խաչ
Աշխարհ
Հորդառատ անձրևների և դրանց պատճառով առաջացած սողանքի հետևանքով 18 մարդ է մահացել Ուգանդայի արևելքում։ Այս մասին հայտնում է Կարմիր Խաչի տեղական բաժանմունքը։
Կազմակերպության բժիշկները բուժօգնություն են ցույց տվել տուժածներին «Էլգոն սար» ազգային արգելոցին հարող բնակավայրերում, որտեղ ամեն տարի մեծ թվով զբոսաշրջիկներ են այցելում։
Նշենք նաև, որ 2010 թվականին Ուգանդայում տեղի ունեցած սողանքների և հորդառատ անձրևների հետևանքով 350 մարդ է զոհվել։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ