Թուրքիան մտադիր չէ պատերազմ սկսել Սիրիայի դեմ՝ խփված կործանիչի պատճառով
Մերձավոր Արևելք
Թուրքիան մտադիր չէ ռազմական գործողություններ սկսել Սիրիայի դեմ խփված կործանիչի պատճառով, սակայն վճռականորեն ներողություն և փոխհատուցում է պահանջելու։ Այս մասին լրագրողներին է հայտնել Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչը՝ հաղորդում է Ռիա նովոստին։
«Մենք այնպիսի երկիր չենք, որը պատերազմական կրքեր է բորբոքում։ Մենք մտադիր չենք պատերազմել որևէ մեկի հետ։ Մենք լուրջ երկիր ենք»,- հայտարարել է Առընչը՝ միջադեպի քննարկման ժամանակ։
Նա հավելել է, որ Անկարան պահանջելու է Սիրիայից ներողություն խնդրել և փոխհատուցում տալ խփված կործանիչի համար՝ չբացառելով նաև այլ միջոցների ձեռնարկումը և միևնույն ժամանակ չմանրամասնելով, թե ի՞նչ կոնկրետ միջոցների մասին է խոսքը։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել