«Հրապարակ». Երիտասարդին պատժել են՝ Ներսիկ Նազարյանի դստեր «Ինֆինիտի» մեքենային «աբգոն» անելու համար
Հայկական Մամուլ
Նախօրեին Հյուսիսային պողոտայում ճանապարհային ոստիկանները կարմիր բերետավորների հետ մի մեքենա են կանգնեցրել՝ «Տոյոտա Քեմրի» մակնիշի, և տարել տուգանային հրապարակ, իսկ վարորդին՝ հիվանդանոց, խմածությունը ստուգելու, թեև նա սթափ վիճակում է եղել: Ավելի ուշ տեղեկություն է տարածվել, թե նրան պատժել են ոչ թե երթևեկության կանոնները խախտելու, այլ Բաղրամյանի վրա սպիտակ «Ինֆինիտի» մեքենային «աբգոն» անելու համար: Ասում են՝ մեքենան պատկանում է Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի դստերը, ով ահազանգել է հայրիկին, վերջինս էլ հանձնարարել է պատժել համարձակին: Ըստ լուրերի՝ մինչ երեկո մեքենան տուգանայինում հրապարակում էր:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ