«Չորրորդ ինքնիշխանություն». Կոնսերվատորիայի անձնակազմը շուրջ 70 տոկոսով կրճատվել է:
Հայկական Մամուլ
«ՉԻ» տեղեկություններով՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի անձնակազմը շուրջ 70 տոկոսով կրճատվել է: Խոսակցություններ կան, որ այդ հողի վրա կոնսերվատորիայում ահավոր մեծ դժզոհության ալիք է բարձրացել, և այսօր բացառված չէ, որ կրճատված աշխատակիցները հանդես գան հրապարակային հայտարարություններով: Այս տեղեկությունները թերթն իմացել է երեկ ուշ երեկոյան, ուստի պատասխանատուներից հարցի կապակցությամբ մեկնաբանություն լսել չի հաջողեցրել:
Թերթն ավելացնում է, որ վերջին շրջանում այս բուհն անընդհատ հայտնվում է հասարակության ուշադրության կենտրոնում: Սկզբում պատճառը ռեկտորի ընտրություններն էին, հետո այն, որ այս շենքի վրա աչք են դրել որոշ օլիգարխներ: Հիմա էլ բուհի՝ կեսից ավելի պրոֆեսորադասախոսական անձնակազմի կրճատումն է:
Թերթը հորդորում է սպասել զարգացումներին:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ