«Հայկական Ժամանակ». Այս տարվա մայիսին Հայաստանից մեկնել և չի վերադարձել ավելի քան 78 հազար մարդ
Հայկական Մամուլ
Այս տարվա աոաջին 5 ամիսներին բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով Հայաստանից մեկնել և չի վերադարձել ավելի քան 78 հազար մարդ: Այս տվյալը երեկ հրապարակել է ՀՀ ՏԿ նախարարության միգրացիոն պետական ծառայությունը:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով Հայաստանից մեկնել և չէր վերադարձել ավելի քան 69 հազար մարդ: Այսինքն, այս տարվա աոաջին հինգ ամիսներին Հայաստանից մեկնած և չվերադարձածների ցուցանիշը, անցած տարվա համեմատ, աճել է 13 տոկոսով: Միայն մայիսին Հայաստանից մեկնել և չի վերադարձել շուրջ 21 հազար մարդ: Մեկնած և չվերադարձածների ցուցանիշի մեջ ավտոմոբիլային տրանսպորտի տվյալը հինգ ամսվա կտրվածքով՝ 8 հազար մարդուց մի փոքր ավելի է, իսկ միայն մայիսի ցուցանիշը կազմել է 1628 մարդ:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ