«Հայկական Ժամանակ». «Ֆեյսբուք»–ի մի խումբ օգտատերեր ստեղծել են խումբ՝ ի պատասխան ՀՔԾ խայտառակ պնդման
Հայկական Մամուլ
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի մի խումբ օգտատերեր «Պահանջում ենք բացահայտել Մարտի 1-ը և պատժել մեղավորներին» վերտառությամբ խումբ են ստեղծել՝ ի պատասխան Հատուկ քննչական ծառայության խայտառակ պնդման, թե այդ քրեական գործի քննության ընթացքի մասին տեղեկություններ չեն հրապարակվում, քանի որ չկա հասարակական պահանջ: Մարտի 1-ի քրեական գործը քննող քննչական խմբի ղեկավար Վաղինակ Զանազյանին երեկ թերթի թղթակիցը հարցրել է՝ արդյո՞ք սոցիալական ցանցում բացված խումբը ինքը դիտարկում է որպես հասարակական պահանջ, և դրանից հետո ՀՔԾ-ում կվերականգնվե՞ն հանդիպումները լրագրողների հետ: Զանազյանը նախ ասել է, որ իրեն սխալ են հասկացել, իրականում ինքը ցանկացել էր ասել, որ հանդիպումները չեն կազմակերպվում, քանի որ հրապարակման ենթակա նորություններ չկան: «Մեր վերջին ծավալուն զեկույցից հետո նոր բան չկա»,- երեկ արդարացել է Զանազյանը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ