«Հայկական Ժամանակ». Օսկանյանը բողոք է ներկայացրել Աղվան Հովսեփյանին
Հայկական Մամուլ
ՀՀ նախկին ԱԳ նախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը երեկ 2-րդ անգամ է հրավիրվել ԱԱԾ և 2-րդ անգամ է հրաժարվել ցուցմունք տալ փողերի լվացման հատկանիշներով քննվող գործի շրջանակներում, որով նա անցնում է որպես վկա:
Օսկանյանն անցյալ շաբաթ բողոք էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ քրգործի մասին որոշումը վերացնելու և գործով վարույթը կարճելու մասին: Առայժմ հայտնի չէ, սակայն, թե ինչ է պատասխանել Հովսեփյանը: Նաև ՊԵԿ-ը ստուգումներ է սկսել «Սիվիլիթասում», որոնք, ըստ Օսկանյանի, կարող են օգնել' իր անմեղությունն ապացուցելու գործում:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ