«168 Ժամ». «Հարսնաքար»-ի գործով ձերբակալված ռեստորանի մենեջերն ազատ է արձակվել
Հայկական Մամուլ
Երեկ ազատ է արձակվել հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած դաժան ծեծկռտուքի կապակցությամբ ձերբակալված 7 անձանցից 1-ը՝ ռեստորանի մենեջեր Դավիթ Հայրյանը:
Նա, ըստ Ոստիկանության լրատվական ծառայության, ներկայացվել է ճանաչման, սակայն, քանի որ տուժողները նրան չեն ճանաչել, բաց է թողնվել՝ Քրեական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-մասի 1-ին կետով, «ձերբակալվածը վարույթն իրականացնող մարմնի որոշման հիման վրա ենթակա է ազատման, եթե չի հաստատվել անձի կողմից քրեական օրենքով չթույլատրված արարք կատարելու մասին կասկածը»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ