«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանը քննարկման առարկա կդարձնի Աժ պատգամավորների վարքագիծը
Հայկական Մամուլ
Խորհրդարանն առայժմ չի շտապում էթիկայի հանձնաժողովի ձևավորման հարցում: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Աժ աշխատակազմի ղեկավարի տեղակալ-քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանն ասել է, որ Աժ 6 խմբակցություններից առայժմ 4-ն են իրենց թեկնածուներին առաջադրել, և հիմա իրենք սպասում են «Հայ ազգային կոնգրես» դաշինքի և ՕԵԿ-ի թեկնածուներին:
Ի դեպ, էթիկայի հանձնաժողովի նախագահի ու փոխնախագահի պաշտոնը ռոտացիոն կարգով է. Այն զբաղեցնելու իրավունք ունեն ամենամեծ ընդդիմադիր և ոչ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները: Եթե հաշվի առնենք, որ ԲՀԿ-ն չի հայտարարել ընդդիմադիր լինելու մասին, ապա ինքնըստինքյան որպես ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունն Աժ-ում ՀԱԿ-ն է, որի ներկայացուցիչն Էլ ՀՀԿ-ի հետ ռոտացիոն կարգով ղեկավարելու է հանձնաժողովը: Ի դեպ, Կոնգրեսն էթիկայի հանձնաժողովում մտադիր է առաջադրել Նիկոլ Փաշինյանին: Վերջինս պիտի քննարկման առարկա դարձնի Աժ պատգամավորների վարքագիծը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ