Դանակահարել է հարսին, ապա կտրել իր պարանոցը
Հասարակություն
Ինչպես հաղորդում է ՀՀ Ոստիկանության մամլո ծառայությունը, հունիսի 25-ին ժամը 15:30-ի սահմաններում, Մասիս քաղաքի բնակիչ, 1938 թ. ծնված Վոլոդյա Սահակյանը դանակահարել է իր հարսին՝ 1975 թ. ծնված Քրիստինե Զաքարյանին, ապա դանակով կտրել իր պարանոցը: Երկուսն էլ հիվանդանոցի ճանապարհին մահացել են:
Ոստիկանության Մասիսի բաժնի աշխատակիցների կողմից հանցագործության գործիքը հայտնաբերվել է:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը