Բրիտանացի հաքերները մեղավոր են ճանաչվել ԿՀՎ–ի կայքերի վրա հարձակում գործելու պատճառով
ԱՄՆ
Լոնդոնի դատարանը բրիտանացի երկու հաքերեների մեղավոր է ճանաչել ԱՄՆ–ի Կենտրոնական հետախուզական վարչության, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի իրավապահ մարմինների և խոշոր կորպորացիաների պաշտոնական կայքերի վրա հարձակում գործելու մեջ, հաղորդում է Interfax–ը։
Ռայան Քլարին և Ջեյք Դեվիսը մի քանի հաքերների հետ միասին կոտրել են ԿՀՎ–ի կայքը, հարձակվել են կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բրիտանական գործակալության կայքի վրա, Բրիտանիայի ազգային առողջապահական ծառայության, Nintendo և Sony ընկերությունների, ինչպես նաև 20th Century Fox կինոստուդիայի կայքերի վրա։
Մյուս երկու մեղադրյալները հրաժարվել են ընդունել իրենց մեղքը։ Մնացյալ չորս մեղադրյալները նույնպես չեն ընդունել իրենց նկատմամբ առաջադրված՝ անօրինական ճանապարհով գաղտնի տեղեկություններ հավաքելու մեղադրանքը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)