Կոնսերվատորիայի անձնակազմը 70 տոկոսով չի կրճատվել. Շահեն Շահինյան
Հասարակություն
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի անձնակազմը շուրջ 70 տոկոսով չի կրճատվել: Այս մասին Lurer.com-ի հետ զրույցում ասաց կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը: Վերջինս նշեց, որ մեկ հոգի, մեկ դրույք էլ չի կարճատվել, կես դրույք, քսանհինգ դրույքով էլ չի կրաճատվել:
Ռեկտորի խոսքերով, վերջին վեց ամիսների ընթացքում նման բան չի եղել: «Կրճատում որպես այդպիսին չի նախատեսվում: Ինչպես ամեն տարի այս տարի ևս, ընդունելությունից հետո որքան ուսանող որ ընդունվում է, համապատասխան ժամերի առկայությամբ դասախոսներն ունենում են ժամեր: Եթե քիչ ուսանող է ընդունվում, կարող է ժամերը պակասեն, ինչ-որ մարդ դուրս մնա: Եթե շատ մարդ է ընդունվում՝ ոչ, բայց դա տոկոսով չի երևա: Այսինք՝ հազար աշխատողի մեջ կարող է մեկ-երկուսի վրա երևա: Իսկ 70 տոկոսը նշանակում է, որ մոտավորապես 650-700 հոգի մարդ է կրճատվել», - նշեց Շահինյանը:
Նշենք նաև, որ Շահեն Շահինյանի փոխանցմամբ, այս պահի դրությամբ կոնսերվատորիա է դիմել 147 դիմող:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը