Այսօր Սերո Խանզադյանի ծննդյան օրն է
Հասարակություն
1915թ-ի հունիսի 26-ին ծնվել է հայ գրող Սերո Խանզադյանը։ Մանկավարժական ուսումնարանն ավարտելուց հետո նա աշխատել է Տաթևի միջնակարգ դպրոցում հայոց լեզվի և գրակականության ուսուցիչ: Մինչ այդ դասավանդել է Գորիսի դպրոցում, այնուհետև՝ Խնածախի դպրոցում:
1941թ. պատերազմի առաջին օրերին կամավոր մեկնել է բանակ և մարտնչել գերմանաֆաշիստական զորքերի դեմ։ Նա շարքային զինվորից հասել է կապիտանի կոչման, եղել է ականանետային վաշտի հրամանատար։
Սերո Խանզադյանի գրչին են պատկանում «Մեր գնդի մարդիկ», «Հողը», «Մխիթար Սպարապետ», «Քաջարան», «Մատյան եղելության», «Երեք տարի 291 օր», «Թագուհին հայոց», և մի շարք այլ վեպեր ու պատմվածքներ: 1985թ. մեծահամբավ գրողին շնորհվել է սոցիալիստական աշխատանքի հերոսի բարձր կոչումը։ Նա պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշաններով, արժանացել է հանրապետության պետական մրցանակի, կուլտուրայի վաստակավոր գործչի պատվավոր կոչումին:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը