Կողմնակի աղմուկը խթանում է ստեղծագործական ձիրքը. հետազոտություն
Հասարակություն
Եթե ձեզ դուք ստեղծագործական լուծումների անվերջ փնտրտուքի մեջ եք, ապա չպետք է ամեն գնով լռություն որոնել՝ փորձելով միայնության մեջ փնտրելով ստեղծագործական լուծումներ։
Անհրաժեշտ է շտապել մոտակա սրճարան, ուր կյանքը եռում է՝ ստեղծելով ֆոնային աղմուկ։ Նոր հետազոտության արդյունքում կողմնակի չափավոր աղմուկն ավելի է նպաստում ստեղծագործական կարողությունների արտահայտմանը, քան լռությունը։
ԱՄՆ Իլինոյսի համալսարանի գիտնականները հետազոտել են կողմնակի աղմուկի ազդեցությունը տըրված խնդրի ստեղծագործական լուծման վրա, ինչից պարզվել է, որ աղմուկի որոշակի մակարդակը կարող է նույնիսկ օգտակար լինել ստեղծագործական գաղափարների ի հայտ գալուն։
Այլ կերպ ասած՝ այնպիսի հարցերի, ինչպիսիք են թատերական ներկայացման բեմադրման, նոր վիպակի ստեղծման կամ այլ խնդրիների նախընտրելի լուծումներ կարող են գտնվել ոչ թե հարմարավետ, տնային, անաղմուկ պայմաններում, այլ աղմկոտ միջավայրում, քանի որ աղմուկը խթանում է գլխուղեղի յուրօրինակ ու ինդիվիդուալ աշխատանքը՝ առաջացնելով ստեղծագործական գաղափարներ։
Իսկ չէ՞ որ աղմուկը շեղում է։ Այո, աղմուկը շեղող գործոն է, իսկ անաղմուկ միջավայրը նպաստում է ընկալման մատչելիության աճին, իսկ, ահա աղմկոտ միջավայրը, որը դժվարացնում է տեղեկատվության ընկալումը, անսպասելիորեն հանգեցնում է մտքերի յուրօրինակ ընթացքի, ինչի վերջարդյունքը ստեղծագործությունն է և ստեղծագործական մոտեցումը։
Աղմուկի և ստեղծագործության կապը, սակայն, միանշանակ չէ։ Աղմուկի չափից ավելի առկայությունը, օրինակ, երբ լուսամուտի տակ կատարվում են շինաշխատանքներ՝ էլէկտրասարքավորումների ակտիվ գործածմամբ, կարող է իսկապես շեղել մտքերի ընթացքը։ Կարևորը չափի զգացողության պահպանումն է՝ հաճելի միջավայրի ու թեթև աղմուկի համադրությունը։
Հետազոտությունները պարզել են, որ երբ հանրախանութներում չափավոր աղմուկ է, գնորդները միտված են գնելու մինչև այդ երբեք չգնած յուրահատուկ ապրանքներ։
Կարևոր է իհարկե հիշել, որ չափավոր աղմուկը կարող է ստեղծագործական ձիրքը խթանել միայն այն մարդկանց մոտ, ովքեր ունեն ստեղծագործական տաղանդի նախադրյալներ։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը