Ճանապարհային ոստիկանությունը, մեկ կնիք դնելով, 30 տոկոս գումար է վաստակում
Հասարակություն
Վերջին շրջանում Երևանում տեղադրվել է ևս երեք տեսախցիկ։ Դրանցից 2-ը՝ Ծերեթելի փողոցում՝ հանդիպակաց և համընթաց ուղղություններով, իսկ մյուսը՝ Հալաբյան փողոցում։
Այսօր այս մասին հայտնեց «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը։ Ընդհանուր առմամբ, Երևանում տեղակայված է 20 տեսախցիկ և 32 արագաչափ, մոտ օրերս ավելանալու է ևս 5-ը։
Էդուարդ Հովհաննիսյանն իր խոսքում նշեց նաև, որ օրեկան 1500-ից 2000 խախտում է տեղի ունենում, ինչը միջին հաշվարկով կազմում է 35.000 դոլար։ Նրա կարծիքով, այս երևույթը միանշանակ բիզնես է՝ «Բիզնեսը համագործակցել է պետական մարմինների հետ և, փաստորեն, ստեղծել են համատեղ բիզնես։ Ճանապարհային ոստիկանությունը, մեկ կնիք դնելով, 30 տոկոս գումար է վաստակում»։
Էդուարդ Հովհաննիսյանն անդրադարձավ նաև Ռուբինյանց փողոցի արագաչափի մասին տեղեկացնող նշանին, որն ապրիլի 20-ից սխալ էր տեղադրված, և փակված էր սաղարթով։ Խնդրի լուծման միակ տարբերակը Ճանապարհային ոստիկանությունը համարել է ծառահատումը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը