Սիրիա. ՄԱԿ–ի նոր բանաձևից պատերազմի «հոտ» է գալիս
Աշխարհ
ՄԱԿ-ում Սիրիայի դեսպան Բաշար Ջաֆարին հայտարարել է, որ միջազգային կառույցները դիվանագիտական եւ քաղաքական պատերազմ են հայտարարել պաշտոնական Դամասկոսին։ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի կողմից Սիրիայում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ բանաձևի առաջարկը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում քվեարկության է դրվելու երեքշաբթի օրը։
Բանաձեւի ընդունման դեպքում այն իրավական ուժ չի ստանալու, սակայն, ինչպես հայտնում է ՄԱԿ–ում BBC լրատվական գործակալության թղթակիցը, այդ բանաձևը ևս մեկ անգամ հիմք կհանդիսանա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Սիրիայի հարցով սանկցիաներ նախատեսող որոշում ընդունելու համար։ Հիշեցնենք, որ այս հոկտեմբեր ամսին ՄԱԿ–ի ԱԽ–ի՝ Սիրիայի նկատմամբ խիստ պատժամիջոցներ կիրառելու մասին բանաձևի ընդունման վրա վետո էին դրել Ռուսաստանը և Չինաստանը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ