Սյունիքի մարզպետը վաճառե՞լ է հանքը
Հասարակություն
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, անդրադառնալով այն լուրերին, թե ինքը վաճառել է իրեն պատկանող Գեղվաձորի հանքը, Lurer.com-ի հետ զրույցում պատասխանել է. «Ոչ մի բան չի վաճառվել»:
Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը չի կարողանում վճարել իրեն պատկանող Գեղվաձորի հանքի աշխատակիցների աշխատավարձերն ու պատրաստվում է հրաժարվել հանքի շահագործումից:
Մարզպետը նպատակ ուներ այն վաճառել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանին: Ըստ հավաստի տեղեկությունների, երեկ Խաչատրյանն ու Հակոբյանը Երևանում հանդիպել են ու արդեն պաշտոնապես պայմանագիր կնքել, համաձայն որի՝ այսուհետ հանքը կղեկավարի Մաքսիմ Հակոբյանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը