Կամերային տան գմբեթի հատվածում աղավաղվում են հեղինակային բարձրաքանդակները
Հասարակություն
Այսօր ժամը 11:50-ի սահմաններում որոշ քաղաքացիներ Facebook սոցիալական ցանցում ահազանգել էին, որ Կամերային տան գմբեթի հատվածում Ստեփան Քյուրքչյանի հեղինակային բարձրաքանդակները նորից պատում են ցեմենտի շերտով՝ աղավաղելով շենքի այդ հատվածի նախնական ճարտարապետական հորինվածքը։
Ինչպես մեզ հետ զրույցում հայտնեց «Փրկենք Հուշարձանները» նախագծի հիմնադիր-անդամ Նարեկ Աշուղաթոյանը, գունավոր բարձրաքանդակները պատում էին ծեփամածիկով։ Շինարարների և ճարտարապետի հետ հանդիպումից պարզ է դարձել, որ սա կառուցապատողի և քաղաքապետարանի համատեղ նախագիծ է։
Այժմ ճարտարապետ Ստեփան Քյուրքչյանի որդին նախապատրաստում է գմբեթի նախնական տեսքի լուսանկարները, որպեսզի հարցը ևս մեկ անգամ դրվի քննարկման և վերականգնվի բարձրաքանդակների նախնական տեսքը։
Մենք փորձեցինք այս ամենի մասին պարզաբանում ստանալ Երևանի քաղաքապետարանից, որի Լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արթուր Սարուխանյանը պատասխանեց, որ առաջին անգամ է լսում դրա մասին և տեղյակ չէ։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը