News Corp.-ի բաժնետոմսերի գինն աճել է մասնատման մասին տեղեկությունների ֆոնին
Մեդիա
Մեդիամագնատ Ռուփերթ Մերդոքին պատկանող News Corp. մեդիահոլդինգի բաժնետոմսերի արժեքը 2.4%-ով բարձրացել է այն տեղեկությունների ֆոնին, ըստ որոնց ընկերությունը հնարավոր է՝ երկու մասի բաժանվի։
Wall Street Journal-ը, վկայակոչելով իրավիճակին քաջածանոթ իր աղբյուրը, գրում է, որ հեռուստատեսությունը և ժամանցային բիզնեսն առանձնացվելու է հրատարակչական գործունեությունից։
Մեդիահոլդինգի 40%-ի բաժնետեր Մերդոքի ընտանիքը վերահսկում է երկու բաժինները։
News Corp.-ի ղեկավարությունը հրաժարվել է մեկնաբանել ընկերությունը երկու մասին բաժանելու տեղեկությունը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ