Էրդողանի կուսակցությունը արտահերթ ընտրություններում ձայների 48% է ստանալու. հարցում
Թուրքիա
Հունիսի 24-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններին Թուրքիայի քաղաքացիների կեսից ավելին պատրաստ են սատարել «Արդարություն և զարգացում» կուսակցության գլխավորությամբ դաշինքին։
Այս մասին վկայում են MetroPoll հարցման արդյունքները,– հաղորդում է Reuters–ը։ Նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի և նրա գործընկերոջ՝ Ազգային շարժում կուսակցությանը պատրաստ է սատարել ընտրողների 54%-ը։
Հարցումը ցույց է տվել, որ Էրդողանի կուսակցությանը աջակցում է ընտրողների 48%–ը, իսկ Ագային շարժում կուսակցությանը՝ ընտրողների 6%-ը։
Հարցումը նաև ցույց է տալիս, որ ևս երեք կուսակցություն կարող են հատել 10%-ի սահմանը՝ առնվազն շեմը, որ անհրաժեշտ է խորհրդարան մտնելու համար։
Հիմնական ընդդիմադիր ուժին՝ Ժողովրդա–հանրապետական կուսակցությանը սատարում է ընտրողների 21%–ը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)