ԼՂՀ-ի մի շարք զինվորականներ պարգևատրվել են հակառակորդին արժանի հակահարված տալու համար
Արցախ
Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ հունիսի 26-ին, հրամանգիր է ստորագրել պարգևատրելու մասին։
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հրամանագրի համաձայն, ԼՂՀ պաշտպանության բանակի մարտական դիրքերի ուղղությամբ հակառակորդի ոտնձգությունները կասեցնելու և արժանի հակահարված հասցնելու համար պարգևատրվել են.
«Արիության համար» մեդալով՝ ենթասպա Արթուր Ավանեսյանը, մայոր Գագիկ Իսրայելյանը, մայոր Գեղամ Մանուկյանը,
«Մարտական ծառայություն» մեդալով՝ ենթասպա Գագիկ Ալլահվերդյանը, փոխգնդապետ Արմեն Բարխուդարյանը, շարքային Աշոտ Համբարձումյանը, ենթասպա Հովիկ Հայրապետյանը։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան