ՆԱՏՕ-ն դատապարտել է Սիրիայի գործողությունները թուրքական կործանիչի վերացման պատճառով
Մերձավոր Արևելք
ՆԱՏՕ-ն սուր քննադատության է ենթարկել և դատապարտել է Սիրիայի գործողությունները՝ կապված անցյալ ուրբաթ Թուրքիա-Սիրիա սահմանին թուրքական F-4 ռազմական կործանիչի վերացման պատճառով, հաղորդում է Hurriyet Daily News-ը։
ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ Սիրիան ամբողջությամբ խախտել է խաղաղության և անվտանգության միջազգային բոլոր նորմերը։
Ռասմուսենն այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի խորհրդի քննարկման ընթացքում, որը կայացել է Թուրքիայի պահանջով։
ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարը նշել է, որ Դաշինքի անդամ բոլոր երկրները պաշտպանում են Թուրքիայի դիրքորոշումն այդ հարցում։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ