Մադուրոյին և նրա կնոջը մեղադրել են խոշտանգումներ իրականացնելու նպատակով դավադրության մեջ Ոստիկանության ստուգումների արդյունքում բաժին է ներկայացվել 77 անձ Թրամփը խոստացել է մինչև նոյեմբերի 3-ը չհարձակվել Իրանի վրա Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ին ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի Թուրք-վրացական սահմանի մոտ գտնվող մայրուղում սողանք է տեղի ունեցել․ մեկ մարդ է զոհվել, վնասվել է ութ բեռնատար Դսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվի Գորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ) Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Սիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծով 

Համընդհանուր արթնացումի կոչ. «Սարդարապատ»

Հասարակություն

«Սարդարապատ» շարժումը հայտարարությամբ անդրադարձել է «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած միջադեպին.

«Երկիրը բաց սահմաններով համակենտրոնացման ճամբարի վերածելու ծրագիր որդեգրած քրեաօլիգարխիկ համակարգը հերթական անգամ ցույց տվեց իր գիշատիչ բնույթն ու սպառողական կենսադիրքորոշումը: Հանցավոր վարչախմբի անդամ եւ հովանավորյալ օլիգարխի կերակրատաշտից սնունդ առնող եւ անպատժելիությունից արբեցած ավազակախումբը ինքնադատաստանի նպատակով ազգային բանակի մի խումբ սպաների դաժան ծեծի ենթարկելով մահվան դուռն է հասցրել: Բռնության ու նվաստացման ենթարկվելու' յուրաքանչյուրին սպառնացող ողբերգությունը հերթական անգամ ցույց տվեց համակարգի ազգակործան քաղաքականությունը' ստրկացիր կամ հեռացիր:

Չնայած մասնավոր առանձնահատկություններին, նման դեպքերը նույն պատճառն ունեն եւ նույն նպատակն են հետապնդում' իշխանությունը յուրացնելու եւ պետության կառավարման համակարգին տիրացած մնալու միջոցով երկրի մարդկային ու բնական պաշարների անխնա սպառման հաշվին ապահովել անընդհատ հարստանալու ավելի ու ավելի մեծ հնարավորություններ: Ուստի հանցավոր համակարգը' պարագլխից մինչեւ ամենավերջին ծախու կամակատարի դեր կատարող դատավորը, դատախազը, ոստիկանը կամ թիկնապահը, կենաց-մահու խնդիր է համարում համակարգի գոյության եւ նրա չգրված օրենքների դեմ կատարվող ամեն մի գործողություն դաժանաբար, սարսափ ներարկող ձեւերով պատժելու միջոցով հնազանդության սերմանումը: Եվ բնավ կարեւոր չէ, այդ գործողությունն ունի 1996 թ. սեպտեմբերի 26-ի, 2004 թ. ապրիլի 12-ի կամ 2008 թ. մարտի 1-ի ընդվզումների մասշտաբը, թե ընդամենը չգրված օրենքների նկատմամբ ծաղրի հավանական ենթատեքստ պարունակող կատակ է:

«Սարդարապատ» շարժումը ցավով եւ մտահոգությամբ փաստում է, որ ժողովրդի իղձերի ու նպատակների հետ անհամատեղելիության պատճառով օբյեկտիվորեն քայքայվող քրեաօլիգարխիկ համակարգի բնականոն մահվանն սպասելը հղի է կանխատեսելի ողբերգական հետեւանքներով: Ընդսմին' այդ ողբերգությունը ոչ միայն դրսեւորվելու է ճակատագրի հեգնանքով առանձին անհատների դուռը թակելու դեպքերի քանակական աճմամբ, ինչը պայմանավորված է մեռնող համակարգի հոգեւարքային ակտիվությամբ, այլեւ ունենալու է համազգային բնույթ, քանզի համակարգը քաղցկեղի նման գոյատեւում է երկրի եւ ժողովրդի կյանքի ու արյան հաշվին:

Այդ է վկայում Ազգային ժողովի դիմաց սպաների հանդեպ կատարված բռնության դեմ բողոքող քաղաքացուն մեկ այլ օլիգարխի եւ նրա թիկնապահի կողմից ոստիկանության ներկայությամբ անպատիժ կերպով ինքնադատաստանի ենթարկելու փաստը:

Այդ է վկայում նաեւ հանցավոր համակարգի անհրաժեշտ մասը կազմող եւ նրա փշրանքներով գոյատեւող ընդդիմադիր քաղաքական ուժերի մեծ մասի լռությունը, ինչպես նաեւ հանցագործների պատիժը նրանց վրա հիմնված հանցավոր վարչախմբից ակնկալելու փորձերը, որը ոչ միայն անհեռանկար, այլեւ վնասակար արարք է, քանզի նպաստում է վարչախմբի իշխանության ճանաչմանն ու օրինականացմանը:

Հայ ժողովրդի նկատմամբ պետական ոճիր գործած, պետականության հիմքերը խարխլած, ազգային անվտանգությանը վնասած, ամենաթողության հետեւանքով մարդկային ճակատագրեր խեղած, հասարակական մեծ հնչեղություն ստացած ցանկացած քրեորեն պատժելի արարք չունի վաղեմության ժամկետ եւ վաղ թե ուշ մեղավորները ստանալու են օրենքով նախատեսված իրենց պատիժը:

«Սարդարապատ» շարժումը համընդհանուր արթնացումի կոչ է անում' հորդորելով չխաբվել հանցավոր վարչախմբի' երկիրը զարգացնելու եւ կարգ ու կանոն հաստատելու մասին կեղծ խոստումներին, ինչպես նաեւ մերժել վարչախմբի սնուցման եւ վերարտադրման միջավայրի վերածված քաղաքական համակարգը, նրա կեղծ ընդդիմության, կլանային ու գրպանային կուսակցությունների օգտապաշտական գործունեությունը: Պատմությունը մեզ տալիս է քաղաքական քաղցկեղից ազատվելու եւ այլընտրանքային քաղաքական համակարգի ու իշխանության ձեւավորմամբ Նոր Հանրապետություն կերտելու բացառիկ հնարավորություն: Այդ հնարավորության իրականացումը կբերի համազգային զարթոնքի ու վերածննդի, իսկ այն ձեռքից բաց թողնելը' համազգային աղետի:

Սարդարապատյան ընտրության ժամանակն է»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մադուրոյին և նրա կնոջը մեղադրել են խոշտանգումներ իրականացնելու նպատակով դավադրության մեջՈստիկանության ստուգումների արդյունքում բաժին է ներկայացվել 77 անձԹրամփը խոստացել է մինչև նոյեմբերի 3-ը չհարձակվել Իրանի վրաՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ինԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԹուրք-վրացական սահմանի մոտ գտնվող մայրուղում սողանք է տեղի ունեցել․ մեկ մարդ է զոհվել, վնասվել է ութ բեռնատարԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիԳորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ) Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոնՈղբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվելՍիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծովՀարավային Կորեան Ուկրաինայից հետ է կանչել դեսպանին՝ ռազմագերիների շուրջ սկանդալի պատճառովԸնդդիմությունը նոր հարցման մեջ Իսրայելում ընտրություններից առաջ շրջանցել է Նեթանյահուի դաշինքին Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․ՎարդանյանԴատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքըՊուտինը մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Բացահայտվել է հանքարդյունահանման ապօրինի դեպքԵրևանն ու Լայպցիգը հռչակվել են քույր քաղաքներՀայաստանի տաղավարը՝ ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնին (տեսանյութ) Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության ձգտել Չարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարԴանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում Լիտվան կառաջարկի ԵՄ-ին արգելել ռուսական հացահատիկի տարանցումըԻրանը մտադիր է քննարկել էներգետիկ համագործակցությունը ԱՊՀ գագաթնաժողովումՓաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասինԱՄՆ-ի առաջարկը Թեհրանի սեղանին է․ Արաղչին մանրամասներ է հայտնել Ուկրաինական կարգավորման գործընթացը փակուղու մեջ է․ ՌուբիոԿաշպիրովսկու մարմինը կարող են Ուկրաինա հասցնել ԵՄ երկրների տարածքով. Shot Գերմանիայում ոստիկանությունը կրակել և սպանել է 27-ամյա տղամարդուՇարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներըՌուբիոն զգուշացրել է Ուկրաինայում իրավիճակի սրման վտանգի մասինԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մուխտար Տլեուբերդիի հետԱՄՆ-ն Իրանի հետ հակամարտության ընթացքում կորցրել է ավելի քան 80 ինքնաթիռ, ուղղաթիռ և անօդաչու թռչող սարքՖիդան. Մեքքայի համաձայնագիրը հնարավորինս շուտ կներառվի խորհրդարանի օրակարգումԴատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումըԻրանի ԱԳՆ-ը հայտարարել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների շարունակության մասինՄակար Կիրակոսյանն ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահԳլխավոր դատախազը «նկատողություն» կարգապահական տույժ է նշանակել 3 դատախազի նկատմամբՌուբիոն անհավանական է համարում Թուրքիայի և Հունաստանի միջև ռազմական հակամարտությունըԿոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել ենԹուրքիան մտադիր չէ զորքեր ուղարկել այլ երկիր՝ հարձակման համար«Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետԱվելի քան 100 կոնգրեսական Ռուբիոյին կոչ է արել դադարեցնել Բաքվին ռազմական օգնությունըԱրթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Աշխարհի առաջնությունըԵրևանում փետրվարյան արյունալի միջադեպի մասնակիցը հայտնաբերվել է Վրաստանում․ նրան կարտահանձնեն ՀայաստանինՀայկական կողմը հաստատեց․ Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներըՇիրակի մարզում «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել. բժիշկներն արձանագրել են վարորդի մահը
Ամենադիտված