Բանտարկյալները կկրճատեն իրենց պատժաչափը ընթերցանության միջոցով
Աշխարհ
Բրազիլիայի բանտարկյալները գրքեր ընթերցելով կարող են կրճատել իրենց պատիժը։ Ինչպես հաղորդում է Diario comerico industria & servicios-ը, օրենքը հրապարակվել էր պետական պաշտոնական Diario Oficial da Uniao թերթում։ Reuters-ը նշում է, որ ծրագիրը ոչ պաշտոնապես ստացել է «Քավություն ընթերցանության միջոցով» անվանումը։ Այն կանցկացվի Բրազիլիայի 4 բանտերում։
Ամեն կարդացած գրքի դիմաց բանտարկյալների պատժաչափը կկրճատվի 4 օրով, տարեկան հաշվելու են 12 գիրք։ Այսպիսով, բանտարկյալները ամեն տարի 48 օրով կկարողանան կրճատել իրենց պատժաչափը։ Նրանք կկարողանան ընտրություն կատարել բանտի գրադարանի տրամադրած գեղարվեստական գրականության, փիլիսոփայական, գիտական գրքերի միջև։ Մեկ գիրք ընթերցելու համար նրանց կտրվի 21-30 օր։ Գրքի ընթերցումից հետո բանտարկյալները էսսե կգրեն, որը կկարդան բանտում աշխատող մասնագետները։ Իսկ, եթե նրանք արտագրությամբ զբաղվեն, ապա կդադարեն մասնակցել այս ծրագրին։
Բանտերում նաև կկազմակերպվեն սեմինարներ։ Բրազիլիայի բանտերում մինչ այժմ էլ էին իրականացվում պատժամիջոցների կրճատում։ Ընդհանուր առմամբ այնտեղ կա 513 հազար բանտարկյալ, 2005թ-ի տվյալներով նրանց 70%-ը չունի միջնակարգ կրթություն։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ