Պատերազմն ընթացքի մեջ է
Աշխարհ
«Նման դեպքերը պատահական չեն լինում, պետք է շեշտեմ, որ զորակոչի ժամանակ նման իրավիճակ ստեղծելն արվում է նրա համար, որ մարդիկ խուսափեն բանակից»,– այսօր կայացած ասուլիսին անդրադառնալով ադրբեջանական դիպուկահարների կողմից երկու հայ զինվորի սպանությանն՝ ասաց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը։
«Այսօր արդեն ունենք իրենց կողմից զոհեր։ Շատ կարևոր է, որ հասարակությունը հասկանա, որ մենք պատերազմական իրավիճակում ենք։ Յուրաքանչյուր հայ զինվորի կորուստը չափազանց մեծ է և հավասարազոր է մարտի դաշտում զինվորի զոհվելուն։ Մենք ունենք մարտական գործողություններ, որոնք երբեք չեն դադարում։ Մենք հակառակորդին տալիս ենք հնարավորություն, որ նա հասկանա, որ անպատժելիությամբ՝ առաջ չեն անցնելու։ «Պատերազմն ընթացքի մեջ է. ընդամենը հարցն այն է՝ թե որքանո՞վ կակտիվանա այդ պատերազմը»,– ընդգծեց փորձագետը։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի