«Արմենիա վայն» գինու գործարանի կայքը հակերական հարձակման է ենթարկվել
Մեդիա
Երեկ գիշեր Անտիարմենիա թիմ ադրբեջանական հակերական խմբի կողմից հարձակման է ենթարկվել «Արմենիա վայն» գինու գործարանի կայքը և այնտեղ տեղադրվել Հայաստանի կողմից Ադրբեջանի հանդեպ իրականացրած ագրեսիայի մասին մեղադրական նյութ, նկարներ, Ադրբեջանի նախագահի ու զինված ուժերի վերաբերյալ տեսանյութ:Այս կապակցությամբ Արմենիա վայն ընկերությունը տարածել է հայտարարություն, որում մասնավորապես ասվում է.
«Ադրբեջանցիների խղճուկ քայլը խոսում է վերջիններիս վհատության մասին: Մենք ապացուցում ենք, որ անգամ շրջափակման նման ոչ բարենպաստ պայմաններում, հայերն ունակ են զարգացնել արտադրություններ, մտնել միջազգային շուկաներ եւ անգամ նոր խոսք ասել:
Ի հեճուկս չարակամների, մենք վստահեցնում ենք, որ Արմենիա անունը կրող գինիների առաջխաղացումը միջազգային ասպարեզում շարունակվելու է նոր թափով:»


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ