Նախագահը կարեւորել է Արցախում ժամանակակից շինարարական մեթոդների կիրառումը
Արցախ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 21-ին Լոս Անջելես քաղաքում հանդիպում է ունեցել ամերիկահայ գործարար, «ԷկոՊանելԳռուփ» ընկերության նախագահ Խաչիկ Խաչիկյանի եւ ճարտարապետ Սեւակ Պետրոսյանի հետ:
Հանդիպմանը քննարկվել են Արցախի հանրապետության շինարարական ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը վերաբերող հարցեր: Նախագահը կարեւորել է Արցախում ժամանակակից շինարարական մեթոդների կիրառումը` հատկապես բնակարանաշինության ոլորտում, եւ այս բնագավառում Սփյուռքի հետ սերտ համագործակցությունը:
Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում եւ Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան