Նախագահի նստավայրում տեղի ունեցավ Ավստրիայի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը
Արտաքին Քաղաքական
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով երեկ երեկոյան պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ավստրիայի Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերը տիկնոջ՝ Մարգիթ Ֆիշերի հետ:
Այսօր Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Ավստրիայի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել են երկու երկրների նախագահների բանակցությունները նեղ, ապա՝ ընդլայնված կազմով:
Հայաստանի և Ավստրիայի նախագահները բանակցությունների արդյունքներն ամփոփել են համատեղ մամուլի ասուլիսում, իսկ մինչ այդ երկու երկրների նախագահների մասնակցությամբ ՀՀ ֆինանսների նախարարը և ՀՀ-ում Ավստրիայի արտակարգ և լիազոր դեսպանը զարգացմանն ուղղված համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել Հայաստանի Հանրապետության և Ավստրիայի Հանրապետության կառավարությունների միջև:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում