43-րդ գեյ-շքերթը՝ Նյու-Յորքում
ԱՄՆ
Հունիսի 24-ին Նյու-Յորքի Մանհեթեն պողոտայի մերձակայքում տեղի է ունեցել թվով 43-րդ գեյ-շքերթը, որին մասնակցել է ավելի քան կես միլիոն մարդ, որոնց թվում եղել են նաև նախկին Խորհրդային միության երկրների բնակիչներ։ Նույնասեռականներին ոգևորված գոռում-գոչյուններով է դիմավորել մայթեզրերին հավաքված հանդիսատեսը։
Այս շքերթով նույնասեռականները տոնել են Նյու-Յորք նահանգում նույնասեռ ամուսնությունների օրինականացման 1-ամյակը, և դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման առաջին անգամ պաշտոնապես կողմ է արտահայտվել նմանատիպ ամուսնություններին։
Նույնասեռականները քայլել են ցուցապաստառներով, որոնց վրա գրված է եղել «Հպարտանում ենք Օբամայով: ԼԳԲՏ -ն (լեսբուհիներ, գեյեր, բիսեքսուալներ, տրանսսեքսուալներ) Օբամայի կողմից է»։ Ինչպես միշտ երթին միացել են քաղաքի ղեկավար կազմի պաշտոնյաները՝ քաղաքապետ Մայքլ Բլումբերգի գլխավորությամբ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)